Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Առողջացում առանց սցենարների»

16.08.2013

«Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանի նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ու «Մատինյանի նշխարհ» ՍՊԸ-ի գործընկերությամբ օգոստոսի 15-ին Վանաձորի «Լոռի» հեռուստաստուդիայի մամուլի ակումբում անցկացվեց դասընթաց՝ «Առողջացում առանց սցենարների» խորագրով: Դասընթացին, որը վարում էր Վ. Աբովյանը, մասնակցում էին Լոռու մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը, բաժնի աշխատակիցներ, Վանաձորի գրադարանային համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նպատակը, ինչպես նշեց բանախոսը, առողջ ապրելակերպի վերաբերյալ ԶԼՄ-ների աշխատակիցների գիտելիքների բարձրացմանը և առողջության միջավայրի ձևավորմանը նպաստելն էր, առողջ ապրելակերպի վերաբերյալ ազգաբնակչության տեղեկացվածության բարելավումը: Վ. Աբովյանը հանդես եկավ դասախոսություններով «Առողջ ապրելակերպ», «Հիմնական քրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները», «Բնակչության առողջապահական իմացության գործում ԶԼՄ-ների դերը» թեմաներով: Նա մասնավորապես անդրադարձավ այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսք են՝ առողջության գործոնները, այն է՝ առողջ ժամանակ և քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում մեծ նշանակություն ունեն ապրելակերպը և ռիսկի գործոնները, իսկ սուր հիվանդությունների ժամանակ՝ առողջապահական ծառայություններն ու խնամքը: Կյանքի տևողությունը, համաձայն բանախոսի ներկայացրած տեղեկատվության, ֆիզիոլոգիական նորմալ մոտեցմամբ՝ 120 տարի է, որը բաժանվում է 4 ենթաշրջանների՝ մինչև 20 տարի՝ աճման շրջան, 20-80՝ երիտասարդության, 80-100՝ հասունության, 100-120-ը՝ ծերության: Մինչդեռ մի շարք վնասակար գործոնների ազդեցությամբ կյանքի միջին տևողությունը Հայաստանում բնակվող հանրության շրջանում զգալիորեն ցածր է (տղամարդիկ՝ 70,6 տարի, կանայք՝ 77 տարի): Ընդ որում, առողջ կյանքի տևողությունը տղամարդկանց մոտ 46,4 տարի է, կանանց շրջանում՝ 47: Հիվանդությունների առաջացման պատճառները՝ ծխամոլությունն է, ոչ ռացիոնալ սնունդը, ալկոհոլի չարաշահումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը: Վ. Աբովյանի վստահեցմամբ՝ առողջ վարքագծի, միջավայրի անցանկալի ազդեցությունների նվազեցման դեպքում, ինչը բխում է անձի կամային հատկանիշներից, օրգանիզմի առողջությունը կարելի է ապահովագրել 70 տոկոսով և միայն 20 տոկոս է կազմում գենետիկական գործոնը և 10 տոկոս բուժծառայությունների մատչելիությունը: Այսինքն՝ մեր առողջությունը մեր ձեռքերում է:
Հարկ է նշել, որ «Լոռու առողջապահություն» հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարի՝ սեպտեմբերին: Ակտիվ գործունեություն է ծավալում արդեն շուրջ 6 ամիս: Հիմնադրամի ձևավորման նպատակը ազգաբնակչության ակտիվության ամրապնդումը և առողջապահական գիտելիքների տրամադրումը, բուժհիմնարկների հզորացումը, առողջապահական բնագավառի աշխատողներին աջակցելն է: Վ. Աբովյանը վստահեցրեց, որ նմանատիպ դասընթացներ այսուհետ ավելի հաճախ կկազմակերպվեն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22