Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Օձունի գանձեր» փառատոնը

22.07.2013

Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման (G2iA) ֆրանսիական կազմակերպության և «Լույս» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Ռհոն-Ալպեր ռեգիոնի հովանավորությամբ և համագործակցությամբ, Լոռու մարզպետարանի, Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն և Ծաթեր համայնքների գյուղապետերի, Հայաստանի համայնքների միության և «Les Amis du G2iA» միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի հետ ծրագրի գործընկերության շրջանակներում հունիսի 11-24-ը իրականացվում է «Ամենամյա միջհամայնքային հանդիպում Օձունում» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում 2013թ. հուլիսի 20-ին տեղի ունեցավ «Օձունի գանձեր» փառատոնը:
Փառատոնի նպատակն էր՝ Հայաստանի, ինչպես նաև արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին ներակայացնել Օձունի և մասնակից հարևան յոթ գյուղերի տեղական արտադրության մթերքները, պատմամշակութային ժառանգությունը:
Միջոցառման առթիվ տոնախմբություն էր կազմակերպվել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Ներկաներին իրենց ողջույններն ու բարեմաղթանքի խոսքերը հղեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը, Ռհոն-Ալպեր ռեգիոնի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Դավթյանը, Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման ներկայացուցիչ Արմեն Վալյանը, Ֆրանսիայի գյուղապետերի ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը:
Ա. Նալբանդյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը այնպիսի հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող մի վայրում, ինչպիսին Օձունն է, նրան հարակից համայնքները, մի խոսքով՝ Թումանյանի տարածաշրջանը, որն առանձնանում է նաև հիասքանչ բնությամբ:
Գյուղերի պարային և երաժշտական խմբերը հանդես եկան գեղարվեստական կատարումներով:
Հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու տաղավարներում՝ ծանոթանալով համայնքների կողմից ներկայացվող մթերքների տեսականուն,ժողովրդական վարպետների կիրառական արվեստի աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00