Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն ընդունեց Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահին

19.07.2013

Հուլիսի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ընդունեց Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահ, ,,Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղական համայնքների ասոցիացիայի,, փոխնախագահ, Գարժիլես Դամպիեղ համայնքի գյուղապետ Վանիկ Բերբերյանին, Հայաստանում Ռհոն-Ալպ ֆրանսիական տարածաշրջանի ներկայացուցիչ, Ռհոն-Ալպի ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի համակարգող Անահիտ Դավթյանին և Միջմասնագիտական Միջազգային Հայկական Խմբավորում (G2iA) կազմակերպության հայաստանյան նախագծերի պատասխանատու Արմեն Վալյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Վ. Բերբերյանը Հայաստան է ժամանել «Ամենամյա միջհամայնքային հանդիպում» ծրագիրի շրջանակներում Օձուն համայքնում հուլիսի 11-24-ն անցկացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև գյուղատնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավոորություններն ուսումնասիրելու նպատակով: «Ամենամյա միջհամայնքային հանդիպում» ծրագիրն իրականացվում է Միջմասնագիտական Միջազգային Հայկական Խմբավորում (G2iA) կազմակերպության նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Ռհոն-Ալպեր ռեգիոնի աջակցությամբ ու համագործակցությամբ, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի, Լոռու մարզպետարանի, Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն և Ծաթեր համայնքների գյուղապետարանների գործընկերությամբ:
Ինչպես հայտնի է, Ռհոն- Ալպ ֆրանսիական տարածաշրջանի և Հայաստանի Համայնքների Միության միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ռհոն- Ալպ ֆրանսիական տարածաշրջանը, ներգրավելով հայ և ֆրանսիացի տարբեր դերակատարների, իրականացնում է բազմապիսի զարգացման ծրագրեր` ուղղված համայնքների համաչափ զարգացմանն ու տեղական ինքնակառավարման ամրապնդմանը:
Ա. Նալբանդյանը ողջունեց Վ. Բերբերյանի այցը Լոռու մարզ և նշեց, որ նրա փորձը՝ որպես Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի նախագահ, ուսանելի կարող է լինել մարզի համայնքների համար: Հատկապես, որ հանրապետությունում առաջիկայում նախատեսվում է միավորել մի շարք համայնքներ, ստեղծել միջհամայնքային միավորումներ:
Վ. Բերբերյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիան խմբավորում է 10 հազար գյուղապետերի: Այն հանդիսանում է, համայնքապետերի խոսափողը Ֆրանսիական կառավարությունում և չունի քաղաքական ուղղվածություն: Ըստ նրա Ասոցիացիայի կայացման գրավականը համայնքապետերի համախմբվածությունն է, հավասար պայմանների ստեղծումը, հանրային հավասար ծառայութունների ապահովումը ասոցիացիայի անդամ համայնքների միջև, ինչպես նաև այն գիտակցության ձևավորումը, որ գյուղական միջավայրը ոչ թե փոքր կամ խոցելի միջավայր է, այլ ապագայի հեռանկար ունեցող տարբերակված միջավայր: Մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ մարզն առաջիկայում Վ. Բերբերյանի հետ ակտիվորեն համագործակցելու հնարավորություն կունենա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59