Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին կազմակերպական մի շարք հարցեր

18.07.2013

Այս տարի հանդիսավորությամբ կնշվի ականավոր քաղաքական, հասարակական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը: Այդ նպատակով կառավարական հանձնաժողով է կազմվել, որը հետևողական աշխատանքներ է տանում նախատեսվող միջոցառումներն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:
Մարզային միջոցառումների կազմակերպման նպատակով հուլիս 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ մարզպետարանում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Անտոն Քոչինյանի եղբորորդին՝ Սամվել Քոչինյանը, Վահագնի համայնքի գյուղապետ Պետրոս Քոչինյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Ինչպես ներկայացվեց, նախատեսվում է Վանաձորում անցկացնել հանդիսավոր նիստ, ֆիլմ ցուցադրել՝ նվիրված քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը, հայրենի գյուղում բարեկարգել դպրոցին կից տարածքը, տեղադրել կիսանդրին: Ներկայում պետական միջոցներվ ասֆալտապատվում է համայնք տանող ճանապարհահատվածը: Վանաձորյան միջոցառումները մայրաքաղաքում անցկացվելիք հանդիսություններից 7-10 օր ավելի վաղ են նախատեսվում անցկացնել: Քննարկվեցին նաև մի շարք կազմակերպական հարցեր:
Քննարկվեցին նաև ավանդական դարձած «Խորովածի փառատոնի» կազմակերպական հարցեր՝ «Հայ խոհարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի, ռոք երաժիշտ Անդրե Սիմոնյանի մասնակցությամբ, ով, ի դեպ, պատասխանատու է այդ ՀԿ-ի մշակութային միջոցառումների համար: Մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցել մի շարք հարցերում: «Խորովածի փառատոնը» կանցկացվի սեպտեմբերի 7-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53