Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնի մրցանակակիրն ու մասնակիցները
18.07.2013
«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը ստեղծվել է 2012թ.՝ դասական, ժողովրդական, ժամանակակից երգարվեստի բնագավառում շնորհալի երիտասարդներին և պատանիներին բացահայտելու նպատակով: Այս տարի կազմակերպված փառատոնին Լոռու մարզի տարբեր բնակավայրերից մասնակցել են նաև 328 երիտասարդներ ու պատանիներ: Նրանցից 10-ին է միայն հնարավորություն տրվել մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին: Մասնակիցներից մեկը՝ Լոռի Բերդ համայնքի բնակչուհի 19-ամյա Նինա Աղաջանյանն արժանացել է երրորդ մրցանակի:
Հուլիսի 18-ին հանրապետական փուլի մրցանակակիրն ու մասնակիցները հյուրընկալվեցին Լոռու մարզպետարանում: Նրանց ողջունեցին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը:
Տ. Բադոյանը կարևորեց նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ շնորհալի երիտասարդների բացահայտման և մշակութային կյանքի ակտիվացման նպատակով: Նա ողջունելի համարեց հատկապես այն, որ Լոռու մարզից մասնակիցներ են եղել գրեթե բոլոր տարածաշրջաններից: Տ.Բադոյանը Լոռու մարզպետի կողմից հուշանվերներ և ծաղկեփնջեր հանձնեց բոլոր մասնակիցներին: Ս.Բաղդասարյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց Լոռու մարզպետին փառատոնի կազմակերպմանն աջակցելու համար: Նա մարզի ղեկավարին փոխանցեց հիմնադրամի հատուկ մրցանակը: Մրցանակ հանձնվեց նաև Ն. Աղաջանյանին, իսկ հանրապետական փուլի մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր: