Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարի աշխատանքային այցը Տաշիր

18.07.2013


Մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ՏԻՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային հերթական այցով Տաշիրի տարածաշրջանում էր:
Տաշիրի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն էր կազմակերպվել: Տարաբնույթ խնդիրներով մարզի ղեկավարին դիմեցին Տաշիրից և հարակից համայնքներից շուրջ մեկ տասնյակ բնակիչներ: Արծարծվեցին հիմնականում ջրագծերի, մսամթերքի, կաթնամթերքի իրացման, գյուղամիջյան ճանապարհների հետ կապված հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Նույն օրը մարզի ղեկավարը եղավ Տաշիրի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում: Գյուղում շուրջ 20 տարի որևէ ծրագիր չի իրականացվել: Համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, 10 աշակերտ ունեցող դպրոցը վթարային շենքում է, մանկապարտեզ չի գործում, գյուղապետարանի շենքն անբարեկարգ է: 130 բնակիչ ունեցող սահմանամերձ գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Համայնքի ղեկավար Մարինե Խռոյանը՝ որպես գյուղապետարան, առանձնացրել է սեփական տան մեկ սենյակը: Նույնատիպ խնդիրներն կան նաև Պաղաղբյուր համայնքում: Բնակիչների դժգոհության հիմնական պատճառը գյուղամիջյան և համայնք տանող ճանապարհներն են:
140 բնակիչ ունեցող հարևան Ձյունաշող համայնքը ևս զերծ չէ խնդիրներից, սակայն այստեղ կարևոր ծրագիր է իրականացվել պետական աջակցությամբ: Պետբյուջեից 14 միլիոն դրամ է ներդրվել նախկին ակումբի կիսաքանդ շենքը բարեկարգ դարձնելու համար, որը կծառայի իբրև համայնքային կետրոն: Այստեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների սրահը, նույն հարկի տակ կգործի նաև փոստային ծառայությունը: Մարզի ղեկավարը մասնակցեց համայքնային կենտրոնի բացման արարողությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59