Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սամվել Խալաթյանը «Լևոն Շանթի» մրցանակակիր
18.07.2013
Դեռևս տարեսկզբին, Համազգային հայ կրթական և մշակութային միությունը «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն էր հայտարարել՝ ազգային և համամարդկային արժեքների ինքնության փնտրտուքով մեր ժամանակի հերոսի կերպար-նկարագրի նոր, գեղարվեստական բացահայտումների և լավագույն պիեսների բեմադրությանն օժանդակելու նպատակադրությամբ:
Հուլիսի 17-ին, Երևանում, Թատերական գործիչների միության դահլիճում տեղի ունեցավ «Լևոն Շանթ» մրցանակաբաշխության ամփոփման և մրցանակների հանձնման շնորհանդեսը:
Համազգային «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփմամբ, հուրախություն մեզ, 2-րդ մրցանակի արժանացավ վանաձորցի դրամատուրգ Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս» ստեղծագործությունը:
Նշենք, որ «Լևոն Շանթ» մրցանակը ճանաչված դրամատուրգի այս տարվա ստացած արդեն երրորդ պարգևն է՝ ՀՀ ԱԺ պատվոգրից և «Արտավազդ» մրցանակից հետո:
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում ստեղծագործական նոր նվաճումներ: