Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստան - Ղազախստան համագործակցության շրջանակներում

18.07.2013

Հունիսի 17-ին ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Վանաձորում կազմակերպել էր գիտաժողով` «Միջազգային կազմակերպություններում Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը միջազգային անվտանգության տնտեսական և բնապահպանական կայուն զարգացման ոլորտներում» թեմայով: Մինչ գիտաժողովի սկիզբը կազմակերպիչները ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի գլխավորությամբ հանդիպում ունեցան Լոռու մարզպետարանում: Փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը ողջունեց հյուրերին` պատրաստակամություն հայտնելով հետագայում համագործակցելու, ինչպես նաև որևէ մարզի հետ բարեկամական կապեր հաստատելու: Հանդիպմանը հաջորդեց գիտաժողովը, բացման խոսքով հանդես եկավ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
«Մեր կենտրոնը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում տարբեր պետությունների հետ: Գիտաժողովի համար ընտրեցինք Լոռու մարզը, որովհետև բավականին ակտիվ և կայուն մարզ է: Ղազախստանը հիմա ակտիվ զարգանում է, և ցանկություն ունենք մեր մարզերի միջև համագործակցություն իրականացնելու»,- ասաց նա:
«Կարևորում ենք ցանկացած հանդիպում, քանի որ ձեռք ենք բերում նոր գործընկերներ, բարեկամներ, առաջ են քաշվում նոր հիմնախնդիրներ, որոնք հնարավոր է լուծել համագործակցության արդյունքում և զարգացնել մի շարք ոլորտներ: Ես պատրաստ եմ ցանկացած համագործակցության, որովհետև Լոռու մարզն առանձնանում է իր բնաշխարհով, նաև արդյունաբերական մարզ է»,- ասաց Ա. Բոզժիգիտովը:
Գիտաժողովի ընթացքում եղան նաև այլ ելույթներ: Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Ալեքսանդր Մարկարովը, ՀՀ-ում ՂՀ դեսպանության հյուպատոս Ժանբոլատ Աբուն և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վելուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը ներկայացրին Ղազախստանն ու Հայաստանը միջազգային կազմակերպություններում: Հայկական պետական մանկավարժական համալսարանի էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը և «Լոռեցիների միավորում» հկ-ի տնտեսական փորձագետ Աշոտ Բրուտյանը ներկայացրին Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը տնտեսական և բնապահպանական կայուն զարգացման ոլորտներում: Գիտաժողովին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների, հկ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ավագանու անդամներ, ովքեր թեմայի շուրջ ծավալեցին բուռն քննարկում: Լոռու մարզում գիտաժողովի կազմակերպմանն աջակցել էր «Լոռեցիների միավորում» հկ-ն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23