Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գիտնականը պարգևատրվեց Լոռու մարզպետի պատվոգրով
12.07.2013
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում հուլիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Եդոյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
Հոբելյարին շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, հանրապետության տարբեր բուհերից և Արցախից ժամանած պրոֆեսորներ, դասախոսներ, գործընկերներ, մշակույթի, արվեստի գործիչներ, ուսանողներ:
Գիտության ասպարեզում ունեցած հաջողությունների, մարզի մայր բուհի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռ. Եդոյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: