Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սիրիահայ երեխաները և մանկավարժները կհանգստանան «Ծիծեռնակ» ճամբարում
11.07.2013
Լոռու մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ սիրիահայ 68 երեխաներ և 7 մանկավարժներ իրենց ամառային յոթնօրյա հանգիստը կանցկացնեն Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Հուլիսի 10-ին Վանաձորի մուտքի մոտ նրանց դիմավորեց և ճամբար ուղեկցեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: «Ծիծեռնակ» ճամբարում երեխաներին ջերմ ընդունելություն էր սպասվում: Սիրիահայ հյուրերին օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: