Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրավիճակը հարթվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջնորդությամբ

09.07.2013

Հուլիսի 5-ին, վաղ առավոտյան, Շնող և Թեղուտ համայանքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ «Թեղուտ» ՓԲԸ-ի մուտքի մոտ փակել էին հարևան գյուղերից և Ալավերդուց ընկերության աշխատողներին աշխատանքի բերող ավտոբուսների և տրանսպորտային այլ միջոցների ճանապարհը: Արդյունքում ընկերության աշխատանքային առօրյան խաթարվել էր: Նշված գյուղերի բնակիչներին դժգոհելու առիթ էր տվել «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից տարածքում տեղադրված դարպասները, ինչի պատճառով արգելափակվել էր նրանց ազատ տեղաշարժը դեպի Լոռուտի Խաչ սրբավայր, անտառ:
Գյուղացիները դժգոհում էին, որ դարպասները փակում են նաև սարերում գտնվող իրենց արոտավայրերի ճանապարհը: Նրանց կարծիքով «Թեղուտ» ՓԲԸ-ն այս կերպ ոտնահարել է իրենց իրավունքը:

Այդ առթիվ, կեսօրին, Թեղուտ Է մեկնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Լսելով բողոքողներին, մարզպետն այդուհետ նրանց պահանջները քննարկել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հետ: Արդյունքում, «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածք մուտք գործելու կանոնակարգումն ընդունելի է համարվել խմբված հանրության համար և ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09