Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր ախտորոշիչ կենտրոն՝ Վանաձորում

04.07.2013

Հուլիսի 3-ին, Վանաձորի Մյասնիկյան 22 հասցեում հանդիսավորությամբ բացվեց «Վոլյա» ախտորոշիչ հետազոտական կենտրոնը: Բացմանը մասնակցում էին մարզի բուժաշխատողները, ովքեր հետաքրքրված էին այստեղ առկա գերժամանակակից բուժսարքավորումների հնարավորություններով: Այդ սարքավորումների միջոցով կատարված ախտորոշումը, ըստ կենտրոնի տնօրեն Անահիտ Գյոկչակյանի և այստեղ աշխատող բժիշկ-մասնագետների, կարող է լինել վերջնական և հավաստի հիվանդի հետագա բուժումը կազմակերպելու կամ վիրահատական միջամտություն կատարելու համար:
Կենտրոնում կաշխատեն փորձառու մասնագետներ, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում :
Ախտորոշիչ սարքավորումների միջոցով կկատարվի հղիների, գինեկոլոգիական հիվանդների, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, որովայնի օրգանների, փափուկ հյուսվածքների, ստորին վերջույթների՝ դոպլեր, ծնկան հոդերի, սրտի ուլտրաձայնային հետազոտություններ, վիդեոգաստրոսկոպիա և այս ամենը, բուժաշխատողների և տնօրենի հավաստմամբ, մատչելի գներով: Այնպես որ՝ Երևան մեկնելու և լրացուցիչ ծախսերից խուսափելու նպատակով մարզի բնակիչները կարող են հետազոտվել տեղում:
«Վանաձորի բժշկական կենտրոնի» տնօրեն Մհեր Մարգարյանը նշեց, որ «Վոլյա» ախտորոշիչ հետազոտական կենտրոնը Վանաձորի բժշկական Կենտրոնի հետ համագործակցելով տեղադրել է այնպիսի սարքավորումներ, որոնք հիվանդանոցում չկան, որպեսզի մարզում կազմակերպվող բուժսպասարկումն առավել արդյունավետ լինի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59