Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց դատախազության մասնագիտական տոնը
04.07.2013
Դատախազության մասնագիտական տոնի և մեր երկրում համակարգի ձևավորման 95-ամյակի առթիվ ՀՀ Լոռու մարզայինի դատախազությունում տոնական միջոցառում էր հրավիրել: Մարզի դատախազության աշխատակիցները միջոցառմանը հրավիրվել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, մարզային իշխանության ներկայացուցիչների, համայնքապետերի, իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչների:
Լոռու մարզի դատախազ Հ. Ղարախանյանը տոնի առթիվ շնորհավորելով համակարգի աշխատողներին, նշեց, որ մարզային դատախազության արձանագրած հաջողությունները հանցավորության դեմ պայքարում հնարավոր են դառնում միայն ուժային կառույցների, իրավապահ մարմինների և մարզային ու քաղաքային իշխանությունների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ:
Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը՝ երկրի անվտանգության ապահովման գործում կարևորելով ներքին անվտանգությունը:
Արթուր Նալբանդյանն իր ողջույնի խոսքում նույնպես ակնառու համարեց մարզային դատախազության արձանագրած հաջողությունները: «Մենք այսօր հպարտությամբ ենք նշում, որ Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության մեջ դատախազությունն իր կազմավորման օրվանից դարձավ հասարակության սոցիալ-իրավական դիմանկարի յուրատեսակ կրողն ու արտահայտիչը` ծանրակշիռ ավանդ ունենալով հասարակական առողջ հարաբերությունների հաստատման ու պետական շահերի պաշտպանության գործում»,- նշեց նա:
Մասնագիտական տոնի առթիվ, անբասիր ծառայության և հանցավորության դեմ պայքարում ունեցած ավանդի համար մարզպետը շնորհակալագրեր հանձնեց դատախազներ Աշոտ Գրիգորյանին, Գուրգեն Սաֆարյանին,Գագիկ Գևորգյանին և Մովսես Մովսիսյանին: