Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի արժևորումն պետական ու ազգային խորհրդանիշերի
04.07.2013
2010 թվականից «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել ՀՀ պետական ու ազգային խորհրդանշանների արժևորման, պահպանման ու մեծարման ուղղությամբ: Նպատակը երիտասարդության շրջանում ՀՀ պետական խորհրդանիշների ճանաչման ու արժևորման գաղափարախոսության տարածումն էր: 2010-2012 թվականներին Երևանում մեծաշուք միջոցառումներ են կազմակերպվել՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանիշներին: Անցած տարի հանրապետական միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Լոռու մարզի երիտասարդ պատվիրակները:
Վաղը՝ հուլիսի 5-ին մայրաքաղաքում ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված տոնական քայլերթին մասնակցելու նպատակով Լոռու մարզի բոլոր տարածաշրջաներից մարզկենտրոնի Հայքի հրապարակում կհավաքվեն երիտասարդներ, ուսանողներ, մանկավարժներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Կարճատև հանդիսությունից հետո Լոռու պատվիրակների ավտոշարասյունը կուղևորվի Երևան: