Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կհանգստանան «Գուգարք» ճամբարում և Հանքավանում

03.07.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և «Դիակոնիա» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ հունիսի 30-ին «Գուգարք» ճամբարը հյուրընկալեց Լոռու մարզի 25 երեխաների: Ինչպես տեղեկացրեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Սվետա Ասրյանը, երեխաներից 15-ը Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության սաներ են, իսկ 10-ը` ազատամարտիկների երեխաներ:
«Ընտրել ենք առավել անապահով ընտանիքների և գիշերօթիկ հաստատության այն երեխաներին, ովքեր այս տարի ընդգրկված չեն որևէ ճամբարային ծրագրում: Այստեղ երեխաները շուրջ տասն օր կվայելեն ամառային հանգիստը»,- նշեց Ս. Ասրյանը:
Նույն օրը պետական աջակցությամբ, Լոռու մարզի բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև ծնողազուրկ շուրջ 150 երեխաներ 20 օրով հանգստի մեկնեցին Հանքավանի «Լուսաբաց» ճամբար։ Տրանսպորտային ծախսերը հոգացել է «Լոռու դպրոց» հիմնադրամը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36