Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզխորհրդի նիստ

27.06.2013

Հունիսի 26-ին «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց մարզխորհրդի նիստ, որը վարեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց մարզի համայնքների բյուջեների 2013թ. անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման ընթացքը:
Ս.Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ 2013 թ.-ի հինգ ամիսների համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների աճը ապահովվել է 108.5 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով 2013թ. հինգ ամսվա կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը կազմել է 94.5 տոկոս կամ նախատեսված 2201.6 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 2081.2 մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտները հունիսի 1-ի դրությամբ կազմել են 577 մլն դրամ կամ 90.6 տոկոս, 2012թ.-ի 507.8 մլն դրամի կամ 74 տոկոս դիմաց, իսկ եկամուտների ինդեքսը 2012թ-ի նկատմամբ կազմել է 113.6 տոկոս կամ ավել է հավաքագրվել 69.2 մլն. դրամ: Վարչական բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 96.8 տոկոսով՝ նախորդ տարվա 89.5-ի դիմաց:
Նշված ժամանակահատվածում գույքահարկի 189.5 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 181.5 մլն դրամ, կամ 95.8 տոկոս, (2012թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 114.7 տոկոս կամ ավել է հավաքագրվել 23.2 մլն. դրամ): Նախորդ տարվա նկատմամբ նվազում է արձանագրվել 31 համայնքներում: 20 համայնքների ընթացիկ պլանի կատարողականը 70 տոկոսից ցածր է, որոնցից առավել ցածր կատարողական ունի (մինչև 50 տոկոս), 11 համայնք:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի 155.8 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 136.9 մլն դրամ, կամ 87.9 տոկոս, (2012թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 129.8 տոկոս): Նախորդ տարվա նկատմամբ նվազում է արձանագրվել 36 համայնքներում:
Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 105.1 տոկոս, կամ 50.7 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 53.3 մլն. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրումը կազմել է 100.2 տոկոս, փաստացի հավաքագրումը աճել է 3.1 մլն. դրամով կամ նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 106.2 տոկոս:
Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրումը նվազել է 28 համայնքներում:
Պետական տուրքի գանձումը կազմել է 103.5 տոկոս, փաստացի հավաքագրումը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 650.6 հազ. դրամով:
Հինգ ամիսների ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 89 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 75.4 մլն. դրամ կամ 84.8 տոկոս, (2012թ.ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 103 տոկոս), կամ նախորդ տարվանից ավելի է հավաքագրվել 2.2 մլն. դրամ:
Մարզի համայնքների բյուջեների աշխատավարձի գծով 2013թ. հունիսի 1-ի դրությամբ պարտքեր չկան:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը ներկայացրեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, համայնքներին տրամադրվող պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի բաշխման գործընթացի կազմակերպումը:
Նա նշեց, որ Լոռու մարզում գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալ¬ներն ապահովում են ցածր մակարդակ և առաջնահերթ խնդիրը այդ ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն է, մասնավորապես, դա վերաբերում է պարենային գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին:
Մարզում արձանագրվել է կերային, միամյա և բազմամյա մշակաբույսերի բերքա¬տվու¬թյան էական նվազում: Առավել մտահոգիչ է այն, որ բազմամյա բակլազգի խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության տարածքների կրճատման հետևանքով հանրապետությունում (այդ թվում նաև Լոռու մարզում) գրեթե չի իրականացվել ցանքաշրջա¬նառություն, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել վարելահողերի բերրիության համար:
Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ մարզում առկա է հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի բարձր վերար¬տա¬դրություն և բերքատվություն ապահովող սերմացուների մեծ պահանջարկ: Անջրդի պայմաններում, միավոր տարածքից, ամենաքիչ եկամուտ է ապահովվում հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերից, գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` մշակության նպատակով կատարվող ծախսերի ավելացման պատճառով:
2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը մատչելի գներով ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում մարզին հատկացրել է 2 500 տոննա ազոտական պարարտանյույթ, 1000 տոննա (1. 171 հազար լ ) դիզելային վառելանյույթ, 50 տոննա գարնանացան գարու, 5 տոննա առվույտի, 6.5 տաննա կորնգանի և 4 տոննա եգիպտացորենի սերմնացուններ:
Մարզին հատկացված 2500 տ պարարտանյութի գումարները հավաքագրվել և բաշխվել են:
Այս տարվա մայիսի 25-ին տեղացած ուժգին կարկտահարությունից տուժած համայնքներին՝ Ագարակ, Ամրակից և Լեջան, <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամի կողմից անհատույց տրամադրվել է 42,5 տ. ազոտայի պարարտանյութ:
Մարզին հատկացված 1000տ. դիզելային վառելիքի գնման համար հավաքագրվել և մատակարարի հաշվին փոխանցվել է 326. 664. 800 դրամ կամ 933. 328 լ-ի արժեք: Մուծված գումարների դիմաց դեռևս ոչ բոլոր համայնքներն են ստացել դիզելային վառելիքի ամբողջ քանակները: Դիզելային վառելիքի բաշխման աշխատանքներն առայժմ դադարեցված են:
Այս տարվա աշնան և հաջորդ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքները կատարելու նպատակով ՀՀ կառավարության կողմից շարունակվելու է մարզի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելայի վառելանյութի, պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման աշխատանքները:
Հարցումներից պարզվել է, որ այս տարվա աշնանացանի համար մարզին անհրաժեշտ է՝ 330 տոննա աշնանացան ցորենի սերմացու, 1000 տոննա ազոտական պարարտանյութ և 865 հազար լիտր դիզելային վառելանյույթ: Տարեցտարի ավելանում է մարզի հողօգտագործողների պահանջարկը, այսպես՝ աշնան ցորենի սերմացուն ավելացել է 37 տոննայով, ազոտական պարարտանյույթը՝ 866 տոննայով և դիզելային վառելանյութի պահանջը՝ 279 500 լիտրով: Մինչդեռ նախորդ տարվա համեմատությամբ 2013 թ-ին ցանքատարածությունները պակասել են 2300 հա-ով:
Եղան նաև հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53