Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռի-Մարտակերտ բարեկամության շնչով:
27.06.2013
Արդեն տարիների պատմություն ունի Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի բարեկամությունն ու համագործակցությունը, որի շրջանակներում ավանդական են դարձել փոխադարձ այցելությունները: Հունիսի 27-ին էլ Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ վաղ առավոտյան ճանապարհ ընկավ դեպի բարեկամ շրջան:
Երկօրյա այցի ընթացքում լոռեցիները կմասնակցեն Մարտակերտի շրջանի ազատագրման տարելիցին նվիրված ճոխ հանդիսությանը, կհաղորդակցվեն մարտակերտցիների պատմական ու մշակութային արժեքներին, կծանոթանան արցախցի մեր բարեկամների առօրյային: Պատվիրակության անդամները առանձին բավականությամբ կծանոթանան օրեցօր շենացող ու շքեղացող Ստեփանակերտի, Շուշիի պատմամշակութային արժեքներին, կհիանան Գանձասարի վանական համալիրով: Հետդարձի ճանապարհին Լոռու պատվիրակները մտադիր են այցելել սյունյաց հոգևոր ադամանդին՝ Տաթևի վանք: