Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

20.06.2013

Հունիսի 18-ին Վանաձորի «Օրրան » ԲՀԿ-ում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմը համալրվում է ևս 6 անդամով :
Օրակարգի հիմնական հարցերից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումն էր: Ինչպես ներկայացվեց, Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 180 հազար 500 անձ, ովքեր շարունակում են պայքարել հասարակության շրջանում արմատացած թյուր կարծիքի դեմ: Այս է նաև պատճառը, որ այս տարվա մայիսին Վանաձորում անցկացված աշխատանքի տոնավաճառին մասնակուցություն ունեցան նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
Նիստի ընթացքում <<Ժամանակն է իրագործելու մեր ներուժը>> քարոզարշավի շրջանակներում Սեյվ դը չիլդրեն միջազգային կազմակերպությունն ու <<Լիարժեք կյանք>> հկ-ն հրավիրել էին քննարկում, որի հիմնական նպատակն էր անդրդառնալ հաշվանդամություն ունեցող անձանց աշխատելու կարողությանն ու իրավունքին, ինչպես նաև հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը:
<<Լայֆ>> ծրագրի շրջանակներում անցկացվել է հանրային կարծիքի հետազոտություն, որը փաստել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և իրավունքների մասին հանրային իրազեկության պակաս կա, հենց այս ամենի արդյունքում ստեղծվել է քարոզարշավ նախաձեռնելու անհրաժեշտություն: Չնայած որ <<Լայֆ>> ծրագիրը գործում է միայն Երևանում, Գեղարքունիքում, Լոռու և Շիրակի մարզերում, քարոզարշավը տարվելու է Հայաաստանի ամբողջ տարածքում. կկազմակերպվեն կլոր սեղան քննարկումներ, մարզային հանդիպումներ լրատվամիջոցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ: <<Լայֆ>> ծրագրի շրջանակներում <<Ժամանակն է իրագործելու մեր ներուժը>> քարոզարշավին ուղղված դրամաշնորհային ծրագիր հայտարարվեց՝ կրկին նպատակ ունենալով խթանել հասարակական դաշտի և գործարար կառույցների համագործակցությանը՝ հանուն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման: Սպիտակի քաղաքապետի տեղակալը տեղեկացրեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղեր կբացվեն նաև Վանաձորում և Սպիտակում: Նախատեսվում է հիմնել ջերմոցային տնտեսություն: Աշխատանքներում կընդգրկվեն հաշմանդամություն ունեցող 20 անձինք՝ 80 հազար դրամ աշխատավարձով: Վանաձորում նրանք հնարավորություն կունենան աշխատելու քաղաքապետարանի ենթակայության կանաչապատման և սանմաքրման կառույցներում:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ կազմակերպությունները տեղեկատվություն ներկայացրին 2013 թ մարտ -մայիս ժամանակահատվածում կատարած աշխատանքերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22