Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում». Հանրային քննարկում-խորհրդակցություն՝ Վանաձորում

17.06.2013

Հունիսի 12-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպվել էր ՀՀ Կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Ըստ ՕԿԱԿ տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանի՝ «Կարգավորիչ գիլիոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունն ուղղված է Երևանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն է՝ հանրությանը, գործարարներին, հասարակական կազմակերպություններին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ներկայացնել ծրագիրը, ինչպես նաև նրանցից արձագանք ստանալ իրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, որոնք կներգրավվեն վերջիններիս բարեփոխումների առաջարկների քննարկումներում: Քննարկման սկզբում ներկաներին ողջույնի խոսք ասացին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, Վ. Չիբուխչյանը, ՄԱԶԾ ծրագրերի մշակման խորհրդատու Ջորջ Հոջը:
-Շատ ողջունելի քայլեր եք իրականացնում. այն պետական քաղաքականության ուղղություններից մեկն է, որը քաղաքացի-ՏԻՄ ներկայացուցիչներ-բիզնես հատված փոխհարաբերակցության աշխատանքների համագործակցության կարգավորումն է: Մենք մեծ պատրաստակամությամբ կանգնած ենք ձեր կողքին,- ասաց Տ. Բադոյանը:
-Մեր նպատակն է՝ մարզերի հանրությանը մասնակից դարձնել գործընթացին, ինչպես նաև բացահայտել և հավաքագրել խնդիրներ և հրավիրել համագործակցության՚,- ասաց Վ. Չիբուխչյանը:
Քննարկմանը հրավիրված էին տեղական ինքնակառավարման, պետական մարմինների, հկ-ների,զանգվախային լրատվամիջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցները, որոնք Լոռու մարզի հկ և բիզնես հանրության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ էին, բաժանվեցին խմբերի և քննարկեցին հարկային և մաքսային ձեռնարկատիրական, սոցիալական հարցեր ու համայնքային զարգացման խնդիրներ: Արդյունքում՝ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հաշվի կառնի ներկայացուցիչների կողմից բարձրացված բազմաթիվ խնդիրները, իրավական դաշտը, ինպես նաև կիրականացնի բարեփոխման գործընթացներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59