Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվեց վերանորոգված մարզադահլիճը

13.06.2013

Հունիսի 13-ին հանդիսավորությամբ բացվեց Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոցի մարզադահլիճը, որին մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Մարզադահլիճը վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Այդ նպատակով հատկացվել է 25 մլն դրամ: 1969 թ.-ին շահագործումից ի վեր դպրոցը չէր վերանորոգվել:

Այս ծրագրով հիմնանորոգվել է մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի տանիքը, իսկ դպրոցի միջոցներով վերանորոգվել են սանհանգույցները, ձեռք է բերվել մարզագույք: Տնօրենն ու ուսուցչական կոլեկտիվը վստահ են, որ այսուհետ կկրկնապատկվեն աշակերտների մարզական հաջողությունները:
Նույն օրը Ալավերդու քաղաքապետարանում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց արտագնա նիստ Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին սեփական եկամուտների հանվաքագրման և մի շարք այլ հարցեր: Անդրադարձ կատարվեց համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, պետական աջակցությամբ տրամադրվող դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի բաշխաման գործընթացին: Նիստի ընթացքում մարզպետը ներկայացեց նաև Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչության Թումանյանի տարածաշրջանի նոր պատասխանատուին:
Այնուհետև տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն
Թումանյանի տարածաշրջանի համայնքների բնակիչների համար: Շուրջ 14 քաղաքացիների խնդիրներին հաղորդակից դարձավ Ա. Նալբանդյանը:
Բնակիչների մեծ մասը մարզպետին էին դիմել սոցիալական տարբեր խնդիրներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53