Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
13.06.2013
Հունիսի 13-ին մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն էր Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելություն էր խնդրել նաև 1 բնակիչ Շիրակամուտ համայնքից: Նրանց հուզող խնդիրները լսեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:
Մարզպետարան եկած 5 քաղաքացիների բարձրացրած հարցերը օպերատիվորեն լուծելու և նրանց տեղում սպառիչ պատասխան տալու նպատակով մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Դիմող քաղաքացիներից Լ.Պետրոսյանը նշեց, որ աշխատելով Վանաձորի «Բազում» կարի արտադրական միավորումում, ազատվել է աշխատանքից, սակայն վերջնահաշվարկ չի ստացել: Փոխմարզպետը խոստացավ պարզաբանումներ ստանալ հիմնարկության տնօրենից և աջակցել, որպեսզի հարցը լուծում ստանա օրենքով սահմանված կարգով:
Վանաձորի բնակիչ Ն. Սաքանյանի խնդրանքն էր Վանաձորի պետական մանակավարժական ինստիտուտի հեռակա ուսուցման սոցիալական մանկավարժության բաժնի ուսանող իր դստերը աշխատելու, կամ աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռնել: Տ. Բադոյանը պարզաբանեց, որ թեև մարզպետարանը աշխատանքի տեղավորման գործառույթներ չունի, այնուհանդերձ պատրաստակամություն հայտնեց միջնորդել՝ համապատասխան կառույցներից որևէ մեկում պրակտիկա անցնելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:
Անվճար ստացիոնար բուժման խնդրանքով էր դիմել Էդ. Ֆիդանյանը: Քանի որ վերջինս չէր պատկանում որևէ սոցիալական խմբի անվճար ստացիոնար բուժման իրավունքից օգտվելու համար, ուստի նրան առաջարկվեց փաստագրվել սոցիալական ծառայության բաժնում:
Ընդունելության եկած Վանաձորի բնակիչ, ֆուտբոլի վետերան Ահարոն Իսոյանը, խնդրեց մարզպետարանի աջակցությունը իր կողմից նախապատրաստված ֆուտբոլային հանրագիտարանի տպագրման հարցում: Տ. Բադոյանը խոստացավ դիմել Ֆուտբոլի ֆեդերացիային, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը գրքի բնագրերը ներկայացնելու, հավանության դեպքում՝ աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև նշեց, որ հավանության արժանանալու դեպքում մարզպետարանը ևս պատրաստ կլինի որոշակի աջակցություն ցուցաբերել:
Շիրակամուտի բնակիչ Ս. Մարտիրոսյանը դիմել էր բնակարանային հարցով: Նրան առաջարկվեց դիմել դատարան: