Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործարկվեց լուսավորության նոր համակարգը

10.06.2013


Հունիսի 10-ի Օձուն համայնքում հանդիսավոր պայմաններում գործարկվեց լուսավորության նոր համակարգը: Աշխատանքները կատարվել են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով ներդրվել է 14 մլն դրամ:
Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Լուսավորվել են հիմնականում գյուղի կենտրոնական փողոցները: Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի վստահեցմամբ՝ խորհրդային տարիներին Օձունը եղել է քաղաքատիպ համայնք, լուսավորված և ասֆալտապատված են եղել գրեթե բոլոր հատվածները: Այժմ նպատակ կա վերականգնելու համայնքի նախկին տեսքը և այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նաև համայնքային միջոցներով: Օձունում միտում կա զարգացնելու զբոսաշրջությունը: Լուսավորված ու ասֆալտապատված փողոցները նույնպես կնպաստեն այդ ծրագրի իրականացմանը:

Կառավարության կողմից հատկացված միջոցներով հրատապ ծրագրերի շրջանակներում Օձունում վերանորոգվել է նաև մանկապարտեզի, գյուղապետարանի շենքի տանիքները, կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ:
Ա. Տիտանյանի տեղեկացմամբ, այս տարվա բնապահպանական հատկացումներով Օձուն համայնքում շուրջ 50 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ ևս կիրականացվեն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14