Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ

07.06.2013

Ինչպես տեղեկացրել ենք, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելել էր Վանաձորի մանկատուն, խոստացել կահավորել հոգեբանի և սոցիալական աշխատողի աշխատասենյակը: Հունիսի 7-ին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը մանկատանը հանձնեց խոստացված կահույքը:
Նախկինում այս սենյակը անշուք նկուղ էր, իսկ այժմ այն կդառնա երեխաների հանդիպումների, սեմինարների սենյակ, որտեղ մանկատան երեխաներին հոգեբանը և սոցաշխատողը կմատուցեն սոցիալական և հոգեբանական ծառայություն: Մարզպետի նվիրած 12 աթոռները և 2 գրասեղանը կծառայեն իրենց նպատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14