Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացավ ավարտական քննությունների ընթացքին

06.06.2013

Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են ավարտական և միասնական քնությունները: Հունիսի 6-ին ավարտական քննություն անցկացվեց «Բնագիտություն» առարկայից՝ 12-րդ դասարանի աշակերտների համար: Մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 18 և 24 միջնակարգ դպրոցներում՝ ծանոթանալով քննություների ընթացքին: Նա իր գոհունակությունը հայտնեց կազմակերպական աշխատանքներից, զրուցեց տնօրենների և աշակերտների հետ: Վերջիններս նույնպես վստահեցրին, որ քննությունն ընթանում է բնականոն հունով, առանց միջադեպերի և դժգոհությունների: Մարզի ղեկավարը երեխաներին բարեմաղթեց արժանանալ ամենաբարձր միավորների:
Հարկ է նշել, որ մարզպետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանի շրջանավարտները 1634-ն են, իսկ միջնակարգ և հիմանական դպրոցների 9-րդ դասարանն ավարտում է 2629 աշակերտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59