Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսը հագեցած կլինի մի շարք միջոցառումներով

03.06.2013

Հունիսի 3-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության սկզբում քննարկվեցին այս ամսվա ընթացքում կազմակերպվելիք միջոցա ռումները:
-Հունիսը հագեցած կլինի միջոցառումներով: Ուստի անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել,-ասաց Ա. Նալբանդյանը:
Հունիսի 27-29-ը մարզի պատվիրակությունը մարզի ղեկավարի գլխավորությամբ կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության Մարտակերտի շրջանում, կմասնակցի մի շարք միջոցառումների: Մարզպետարանի նախաձեռնությամբ այս ամիս Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարը կհյուրընկալի սիրիահայ երեխաների:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մայիս ամսվա ընթացքում հավաքագրվել է 112,8 մլն դրամ, որը կազմում է պլանի 88,5 տոկոսը, գույքահարկը՝ 32 մլն դրամ՝ 99,8 տոկոսը, հողի հարկը՝ 26,7 մլն. դրամ, կազմում է 82,7 տոկոսը:
Մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրություների արդյունքում հայտնաբերվել է, որ համայնքերից մի քանիսում ընդհանրապես փաստաթղթաշրջանառություն չի կատարվում: Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ՝ փոխմարզպետները, ՏԻ և ՀԳՄ վարչությունը հետևողական աշխատանք պետք է տանեն նաև այս ուղղությամբ: Մարզպետի դիտարկամամբ՝ ի թիվս այլ խնդիրների գյուղական համայնքերում կարևոր է նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությունը, որը շատ հաճախ կրում է ձևական բնույթ: Նրա հանձնարարությամբ լուրջ աշխատանք պետք է տարվի նաև այս ուղղությամբ:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց չորրորդ հրատապ ծրագրով տարվող աշխատանքների ընթացքը: Ըստ նրա, կատարողականը կազմել է 85,3 տոկոս, ֆինանսավորումը ՝ 69,7 տոկոս: Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23