Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դիակոնիա» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին Լոռու մարզպետի հետ

30.05.2013

Հայ-շվեյցարական «Դիակոնիա» հիմնադրամը վերջին շրջանում մի քանի սոցիալական փոքրածավալ ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում, որոնք հիմնականում արտահայտվել են հումանիտար օգնությունների տրամադրմամբ սոցիալապես անապահով ընտանիքներին: Այսուամենայնիվ, մի քանի ծրագրեր ևս իրականացվել են ուղղված՝ գյուղատնտեսության, առողջապահության ոլորտների զարգացմանը: Թումանյան համայնքում հիմնադրամը նախատեսում է հիմնել նաև կարի փոքրիկ արտադրամաս՝ համայնքում սոցիալական խնդիրների լուծման նպատակով:
Մայիսի 29-ին «Դիակոնիա-Հայաստան» հիմնադրամի նախագահ Պարույր Ջամբազյանը, հիմնադրամի դուստր կազմակերպություն հանդիսացող հոլանդական «Մենսեն Քինդերն» հիմնադրամի ներկայացուցիչները Լոռու մարզպետարանում հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ մարզի խնդիրներին ծանոթանալու, առաջնահերթ ոլորտներն առանձնացնելու, սոցիալական ոլորտում առավել արդյունավետ ծրագրեր մշակելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Մարզի ղեկավարը ողջունելի համարեց կազմակերպության գործունեությունը, իրականացվող ծրագրերը Լոռու մարզում, որոնք էական աջակցություն են սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների համար: Հյուրերի խնդրանքով Ա. Նալբանդյանը տեղեկություններ ներկայացրեց մարզի վերաբերյալ: Նա նշեց, որ Լոռին հանդիսանում է արդյունաբերական մարզ, առավել զարգացած է հանքարդյունաբերությունը, սակայն հատկապես վերջին շրջանում լուրջ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության զարգացմանը և դրան ուղղված ծրագրեր են իրականացվում ՀՀ կառավարության աջակցությամբ: Որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ մարզպետը կարևորեց նաև տուրիզմի զարգացումը: Ըստ նրա, վերջինիս ուղղված մի շարք ծրագրեր են իրականցվում:
Հիմնադրամի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին առավել սերտորեն համագործակցել մարզպետարանի հետ, որպեսզի նախատեսվող ծրագրերը համահունչ լինեն մարզի կարիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14