Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սաստիկ կարկուտ Ամրակից, Ագարակ և Լեջան համայնքներում.

29.05.2013

Լոռու մարզպետի ուղեկցությամբ Ստեփանավանի տարածաշրջանում էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը

Եղանակային պայմաններն այս տարի ևս չխնայեցին գյուղացուն: Մայիսի 25-ին Ստեփանավանի Ամրակից, Ագարակ և Լեջան համայնքներում ավելի քան 30 րոպե տեղացած կարկուտի հետևանքով տուժել են հացահատիկի, կարտոֆիլի ցանքատարածությունները, տնամերձ հողամասերը և պտղատու ծառերը: Կարկուտից անմիջապես հետո Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշված համայնքներում էին՝ վնասի չափերը գնահատելու նպատակով:
Համայնքների բնակիչների պնդմամբ յուրաքանչյուր տարի այս տարածաշրջանում կարկուտն զգակի վնասներ է հասցնում բերքին: Ամրակից համայնքում գարնանացանը նոր-նոր է ավարտվել, սակայն բնակիչների նախնական գնահատմամաբ՝ արդեն իսկ վնասվել են շուրջ 110 հեկտար ցորենի, 45 հեկտար կարտոֆիլի և 10-12 հեկտար բանջարեղենի ցանքատարածություններ: Ամենից շատ տուժել է Ագարակ համայնքը: Այստեղ կարկուտի հետևանքով շուրջ 7 սմ սառցաշերտ էր գոյացել: Ագարակցիների պնդմամբ ցանքատարծությունները վերականգնման ենթակա չեն: Լեջան համայնքում հիմնականում տուժել են հացահատիկի, կարտոֆիլի ցանքատարածությունները, գյուղապետի ներկայացմամբ, լրացուցիչ մշակման դեպքում հնարավոր է որոշ չափով վերակնագնել:
Արդեն մայիսի 26-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նշված համայնքներում էր գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի դիտարկմամբ՝ ցանքատարածություններին պատճառված վնասի չափերը 50 տոկոսից ավելի չեն լինի, քանի որ որոշ մշակաբույսեր ենթակա են վերականգնման: Ըստ նրա, վերջնական արդյունքը պարզ կլինի մի քանի օրից, երբ կկատարվեն լիարժեք ուսումնասիրություններ և արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարկուտից տուժած համայնքներին օգնելու այլ տարբերակներ ևս դիտարկում է: Մարզի ղեկավարը դիմել է ԱԺ պատգամավոր, «Տաշիր» հիմանդրամի հիմնադիր Կարեն Կարապետյանին՝ համայնքների բնակիչներին օգնելու նպատակով:
-Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի միջոցներով աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների բնակիչներին: Աջակցությունը կլինի տարբերակված, հաշվի կառնվի նաև գյուղաբնակների սոցիալական վիճակը,- ասաց Ա. Նալբանդյանը:
Կառավարության կողմից ակնկալվող օգնությունը կարող է լինել սերմացուի, պարարտանյութի, հողահարկի, գյուղատնտեսական վարձավճարների արտոնությունների տրամադրաման տեսքով, իսկ մինչ այդ հարցը կքննարկվի կառավարությունում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14