Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գայլերի հարձակումներից տուժած համայնքների բնակիչներն ստացան ֆինանասական աջակցություն
22.05.2013
Այս տարի գայլերի հարձակումներից տուժած Լոռու մարզի Ջրաշեն և Դեբեդ համայնքների գյուղացիական տնտեսություններն աջակցություն ստացան ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից: Ա. Աբրահամյանը խնդրին ծանոթացել էր լրատվամիջոցների օգնությամբ և նախաձեռնություն էր ցուցաբերել անհապաղ օգնության ձեռք մեկնել:
Օգնությունը հասցեական դարձնելու նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարվել էր հստակեցնել պատճառված վնասի չափը:
Օրերս Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանն անձամբ եղավ նշված համայքներում՝ գայլերի հարձակումներից տուժած ընտանիքներին փոխանցելով դրամական աջակցությունը: Պատճառված վնասի մեծությունը հաշվի առնելով՝ 1500- ական ԱՄՆ դոլարի չափով աջակցություն ստացան Դեբեդ համայնքից Անդրանիկ Նիգոյանի և Հախո Պետրոսյանի ընտանիքները, իսկ 500- ական դոլարի աջակցություն տրվեց Ջրաշենի բնակիչների Ժաննա Մարկոսյանի և Սուսաննա Ասատրյանի ընտանիքներին:
Թե համայնքների ղեկավարները և թե բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ընձեռված հնարավորության համար: