Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավաքագրման ցուցանիշները կվերահսկվեն տարեսկզբից

21.05.2013

Մայիսի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունը բազմաբովանդակ էր. քննարկվեցին մարզի համար մի շարք կարևոր խնդիրներ:
Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները դարձյալ չեն գոհացնում: Ավելին՝ նախորդ ամսվա համամեմատությամբ կրկին նվազում է արձանագրվել: Մայիսի 18-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 38,7 տոկոս, գույքահարկը՝ 29,7, հողի հարկը՝ պլանի դիմաց, 27,4 տոկոս է:
-Մեր նպատակն է ոչ միայն ավելացնել հավաքագրման տոկոսը, այլև մեր մարզում, բոլոր համայնքներում մշակույթ ձևավորել, որ համայնքի ղեկավարների կողմից հարկերի հավաքագրումը դիտվի կարևորագույն պարտականություն՝ ի շահ համայնքի, այլ ոչ թե քմահաճույք,- ասաց Ա. Նալբանդյանը:-Եթե տարիներ առաջ գոհացնում էին 30-40 տոկոս հավաքագրումները, ապա ժամանակներն ու ռեսուրսները և դրանցով պայմանավորված՝ պահանջները, փոխվել են, և այժմ 100 տոկոսի խնդիր է դրված,-հավելեց նա և այդ գործում կարևորեց մարզպետարանի համապատասխան կառույցների հետևողական աշխատանքը:
Խնդրի առնչությամբ իր դիտարկումը ներկայացրեց նաև քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Ինչպես հայտնի է, կառավարության կողմից իրականցվող հրատապ ծրագրերում ընդգրկվում են այն համայնքները, որոնք 90 տոկոսից ավելի եկամուտների հավաքագրում են ապահովում: Մինչդեռ ուսումնասիությունները ցույց են տվել, որ այն համայնքները, որոնք արդեն ընդգրկվել են ծրագրերում նույն պատասխանատվությամբ այլևս չեն վերաբերում հարցին:
-Նմանատիպ համայնքները միանշանակ կարող են դուրս մնալ ծրագրերից,- ասաց մարզի ղեկավարը՝ հանձնարարելով հավաքագրման ցուցանիշները վերահսկել տարեսկզբից:
Ա. Ջանազյանը ներկայացրեց նաև չորրորդ հրատապ ծրագրի ընթացքը՝ տեղեկացնելով, որ կատարողականը կազմել է 80,2 տոկոս, ֆինանսավորումը ՝ 64,4 տոկոս:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի տեղեկացմամբ, ստացվել ու բաշխվել է 2430 տոննա պարարտանյութ (ընդհանուր պահանջարկը՝ 2500 տոննա է), վճարվել է 285 մլն դրամ: Դիզվառելիքի համար արդեն իսկ վճարվել է 305 մլն դրամ:
-Գյուղատնեսության ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում և մարզում իրականացվող ծրագրերը ուղիղ համեմատական են մեր կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությանը,- նկատեց Ա. Նալբանդյանը:
Անդրադարձ կատարվեց նաև մարզի առողջապահական համակարգում օպտիմալացման անհրաժեշտությանը: Գործընթաց, որն, ըստ մարզի ղեկավարի, անխուսափելի է: Առայժմ ուսումնասիրություններ կկատարվեն՝ հստակեցնելու համար գործընթացի ֆինանսական և մասնագիտական նպատակահարմարությունը:
Հստակեցվեց նաև, «Վերջին զանգի» և Երեխաների պաշտպանության օրվա հետ կապված միջոցառումների ծրագիրը: Մարզի ղեկավարը «Վերջին զանգի» առիթով կլինի մի շարք դպրոցներում, իսկ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ՝մի քանի նախակրթարաններում, երեխաների խնդիրներով զբաղվող հաստատություններում: Դպրոցական ավարտական քննությունները մեկնարկում են հունիսի 2-ին: Այդ օրը Ա. Նալբանդյանն անձամբ կվերահսկի քննությունների ընթացքն՝ այցելելով մի քանի դպրոցներ:
«Վալեքս» խմբի ընկերությունների աջակցությամբ, Լոռու մարզպետարանի հետ համատեղ, տարվա ընթացքում մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Հերթական ծրագրերից մեկը կլինի սիրիահայ շուրջ 100 երեխաների ամառային մեկշաբաթյա հանգստի կազմակերպումը Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում: Ա. Նալբանդյանն մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանին հանձնարարվեց հստակեցնել երեխաների ցանկը և հանգստի կազմակերպման ժամանակացույցը:
«Գլենդել Հիլզ» ընկերությունը շարունակում է ձգձգել կառուցապատման աշխատանքները, ինչը դժգոհելու առիթ է տալիս շահառու ընտանիքներին: Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը նշեց. 1046 շահառու ընտանիքներից ընդամենը 627-ն են առայժմ ապահովվել բնակարանով, 309-ի հետ եռակողմ պայմանագրեր են կնքվել, 32-ի հետ առյաժմ որևէ գործարք չի կատարվել: Ընդ որում, պայմանագրեր կան, որոնք կնքվել են դեռևս 2010-ին, սակայն սայլը տեղից չի շարժվում:
Ա. Նալբանդյանը նշեց, որ առաջիկայում նոր քննարկում կկազմակերպվի քաղաքաշինության նախարարության, մարզպետարանի և «Գլենդել Հիլզ» ընկերության մասնակցությամբ, կհստակեցվի ժամանակացույցը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց, «Վորլդ Վիժն» կազմակերպության ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, մարզում հայտնաբերվել է պարտուսից դուրս մնացած 41 երեխա:
Մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել պատճառները և քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկել համար:
Քննարկվեցին նաև օրախնդիր այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24