Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նարեկ Կազազյանի մենահամերգը՝ Վանաձորում

06.05.2013

Մայիսի 3-ին «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի և մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տաղանդավոր, բոլորին քաջ հայտնի երաժիշտ, քանոնահար Նարեկ Կազազյանի մենահամերգը: Համերգը վարում էին դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և Լոռու մարզպետարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիրակոսյանը։

 

«Ես այսօր շատ ուրախ ու հպարտ եմ Նարեկի հաջողություններով: Նրա հաջողությունները մշտապես ուղեկցվել են մեր աղոթքներով»,- ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:

Դահլիճը լի էր հանդիսականներով, ովքեր մեծ սիրով ունկնդրում էին Նարեկի կատարումները: Ինչպես նշեց նրա ուսուցչուհի Անուշ Բարխուդարյանը, համերգը վաղուց սպասված հանդիպում էր Նարեկի երկրպագուների հետ:

Համերգը բաղկացած էր երկու մասից: Ներկայացվեցին հայ և արտասահմանյան դասակաների գործերից։ Նվագակցում էին Անուշ Բարխուդարյանը (դաշնամուր), Վազգեն Փաշիկյանը (դհոլ), Ռիտա Յարալյանը (թավջութակ), Գեղեցիկ Բարսեղյանը (թառ), Սարգիս Ալեքսանյանը (շվի), Վահան Բարսեղյանը և Աշոտ Գասպարյանը (դուդուկ):

«Այսօր մեծ հպարտությամբ եմ խոսում Նարեկի մասին, ում ճանաչել եմ 2000 թվականից: Շատ ուրախ եմ, որ Նարեկն անցել է նման ստեղծագործական ուղի»,- ասաց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

«Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին՝ համերգը կազմակերպելու համար»,- հուզմունքով նշեց տիկին Մարիամը` Նարեկի մայրիկը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14