Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի գավաթի խաղարկությունում

30.04.2013

  Վանաձորի մարզապալատում ավարտվեց ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի խաղարկության մրցաշարը։ 16 թիմեր, որոնք ներկայացնում էին մարզի տարբեր համայնքներ, հաղթողին որոշեցին տասնօրյա մրցապայքարում։ Ենթախմբային հանդիպումներից հետո առաջին երկու տեղեր գրաված թիմերը շարունակեցին պայքարն առաջնության հաղթողի կոչման համար։ Արդյունքում՝ եզրափակչում ուժերը չափեցին «Վանաձոր» և տեղական բոլոր մրցաշարերի անփոփոխ հաղթող «Ըմբիշներ» թիմերը։ Լարված պայքարում ընթացած խաղն ավարտվեց «Ըմբիշների» հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Երրորդ տեղի համար պայքարում «Մարզպետարան» թիմը տուգանային հարվածների շնորհիվ պարտության մատնեց «ՎՊՄԻ» թիմին։ Մրցանակակիր թիմերին գավաթներ, պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը։ Մասնակից թիմերից ընտրված տարբեր անվանակարգերի լավագույն խաղացողներն արժանացան հուշանվերների։ Թիմերի կողմից հուշամեդալ հանձնվեց Ա. Նալբանդյանին՝ մրցաշարը հովանավորելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22