Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Նալբանդյան . « Պարտադրված դրամահավաքներ չեն լինելու»

29.04.2013

Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 29-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

 Ուսումնական տարին ավարտվում է, մոտենում է վերջին դասը: Մարզի ղեկավարին անհանգստացնում է դրամահավաքների արատավոր սովորույթը և յուրաքանչյուր տարի  շրջանավարտներից ոմանց կողմից դրսևորվող  ոչ պատշաճ վարքը, որը շատ հաճախ անցանկալի հետևանքների է հանգեցնում:

-Պարտադրված դրամահավաքներ չպետք է լինեն,-զգուշացրեց մարզպետը- միջոցառումներ կարող են կազմակերպվել միայն դպրոցական խորհուրդների, ծնողների փոխհամաձայնության դեպքում՝  խոհեմության շրջանակներում:

 Ա. Նալբանդյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին հանձնարարեց վերահսկել գործընթացը,  կոչ անել աշակերտներին՝ այդ օրը դրսևորել  վայել պահվածք:

-Պետավտոտեսչությունն այդ օրերին առավել զգոն աշխատանք կտանի երթևեկության կանոնները պահպանելու և անցանկալի պատահարներից խուսափելու համար,- ասաց մարզպետը:

Նա հետաքրքրվեց նաև դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ցուցաբերած արդյունքներով: Մ. Սայադյանը նշեց, որ թեև միավորները բարձր չեն, սակայն ընդլայնվել է մասնակցության և առաջադիմության աշխարհագրությունը:

Ինչպես յուրաքանչյուր խորհրդակցության, այս անգամ էլ ներկայացվեց հարկերի հավաքագրման ընթացքը:

            Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ապրիլի 26-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 52 տոկոս, գույքահարկինը՝ 48 և հողի հարկինը՝ 46 տոկոս: 

Մարզի ղեկավարը փոխմարզպետներին հանձնարարեց  հետևողական աշխատանք տանել, առավել ևս, որ դա նրանց հիմնական գործառույթն է:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ «Լոռի-ջրմուղկոյուղին» մարզկենտրոնի կենտրոնական փողոցներում արդեն իսկ սկսել է ջրագծերի փոփոխման աշխատանքները, որը կավարտվի մայիսի կեսերին: Դրանից հետո կսկսվեն հիմնավոր ասֆալտապատման աշխատանքներ:

Գարնանացանի ընթացքի մասին տեղեկություններ հաղորդեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը, նշելով, որ կառավարության ջանքերը, ցուցաբերվող աջակցությունը գյուղատնտեսությունը զարգացնելու, ցանքատարածություներն ավելացնելու հարցում տալիս է իր  դրական արդյունքը: Մասնավորապես, այս տարի զգալիորեն կավելանան գարու, և կարտոֆիլի ցանքատա­րածությունները:

Քննարկվեցի նաև այլ հարցեր:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22