Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջսահմանային համագործակցությունը բարելավելու նպատակով

28.04.2013

     Եվրամիության Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի, վերջինիս նպատակների մասին տեղեկատվություն տրամադրելու, քննարկումներ կազմակերպելու նպատակով Լոռու մարզում էին Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի կարողությունների զարգացման փորձագետները: Ապրիլի 26-ին մարզպետարանի դահլիճում նրանք ուսուցողական ծրագրի ներկայացման համար քննարկում էին կազմակերպել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, Տի և ՀԳՄ վարչությունների աշխատակիցների, համայնքերի ղեկավարների,    Վանաձորի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցությամբ:

Կարողությունների զարգացման փորձագետ Լորենցո Նավան ներկայացրեց ծրագրի նպատակները, սկզբունքները, առավելությունները, կառավարման ձևերն ու մեթոդները: Նա տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում, Վրաստանում և Ուկրաինայում: Արդյունքում նախատեսվում է ստեղծել երեք ծրագիր, որոնք կօգնեն բարելավելու միջսահմանային  համագործակցությունը Հայաստան- Վրաստան, Ադրբեջան- Վրաստան, Բելառուսիա- Ուկրաինա ուղղություննեով: Իսկ առայժմ նմանօրինակ ինդուկտիվ ուսուցողական դասընթաց- քննարկումների միջոցով ընդունվում են ծրագրային առաջարկներ: Տարածաշրջանային համագործակցության արդյունքում ծրագրային առաջնահերթություններ են համարվելու համայնքների կենսապայմանների բարելավումը, բնապահպանությունը, զբաղվածությունը, հանրային առողջության ոլորտները, միջսահմանային «անհատներն անհատներին» նախաձեռնությունը:

Ներկաները հանդես եկան մի շարք առաջարկություններով, նկատառումներով, որոնք նկատի կառնվեն ծրագրերի մշակման ընթացքում:

                                                                                                                  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27