Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

25.04.2013

Ապրիլի 24-ին  վաղ առավոտյան  Սուրբ պատարագ մատուցվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ապա Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ հոգևոր դասը հոգեհանգստի կարգ կատարեց եկեղեցու նահատակաց պուրակում տեղադրված հուշակոթողի մոտ՝ նվիրված 1915թ. Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, փոխմարզպետները, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Արարողակարգից հետո ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23