Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարարի և Լոռու մարզպետի խորհրդակցությունը՝ նվիրված հարկերի և տուրքերի հավաքագրման ընթացքին

19.04.2013

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն  ապրիլի 17-ին Լոռու մարզպետարանում  հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեցին փոխմարզպետների, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության, ՏԻ և ՀԳՄ վարչության աշխատակիցների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը հրավիրված էին հիմնականում այն համայնքների ղեկավարներն, ովքեր առավել ցածր ցուցանիշ են ապահովել սեփական եկամուտների, այդ թվում՝ հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի հավաքագրման, հողի և գույքի վարձակալության վճարների գծով:  Վ. Տերտերյանը նշեց, որ Լոռու մարզում վիճակը բարվոք չէ հատկապես հողի հարկերի հավաքագրման առումով. 50 տոկոսից ցածր ցուցանիշ են ապահովել Սարչապետը, Մեղվահովիտը, Այգեհատը, Նովոսելցովոն, Դաշտադեմը, Մեծ Այրումը և այլ համայնքներ: Համայնքների ղեկավարները խոստացան առաջիկայում շտկել իրավիճակը:

-Լոռու մարզն ընդհանուր առմամբ վատ ցուցանիշներ չի ապահովում, սակայն պետք է ջանքեր գործադրվեն տեմպերը չթուլացնելու համար,- ասաց փոխնախարարը:

Նա հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել կառավարության աջակցությամբ գյուղական համայքներին տրվող դիզվառելիքի և սերմացուի բաշխմանը, որպեսզի դրանք օգտագործվեն ըստ նշանակության: Ա. Նալբանդյանը վստահեցրեց, որ գործընթացը խստորեն վերահսկվում է:

Վ. Տերտերյանն անդրադարձավ նաև համայնքապետարաններում տեղեկատվական համակարգերի տեղադրման անհրաժեշտությանը, քանի որ տարեցտարի ավելանալու են  էլեկտրոնային եղանակով իրականացվող գործառույթները:

Համայքների ղեկավարները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել տարածքային կառավարման փոխնախարարին:

Վ. Տերտերյանը խորհրդակցության ավարտին հաճելի անակնկալ մատուցեց 1994-2012 թ.թ. Ապավենի համայնքը ղեկավարած  Նարինե Սուղյանին, շնորհակալություն հայտնեց նրան ներդրած ավանդի համար՝ հանձնելով շնորհակալագիր և ծաղկեփունջ Եվրամիության և ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակների, Տարածքային կառավարման նախարարության կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24