Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում արծարծվող հիմնախնդիրները պետք է համահունչ լինեն համայնքների քառամյա զարգացման ծրագրերին

18.04.2013

«Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» կազմման նպատակով ոլորտային աշխատանքային խմբերն արդեն իսկ սկսել են իրականացնել համապատասխան աշխատանքներ: Հրավիրվում են խորհրդակցություններ, կազմակերպվում քննարկումներ:
Ապրիլի 16-ին և 17-ին ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտային աշխատանքային խմբերը հրավիրել էին նիստեր պարտականությունների վերաբաշխման, նիստերի անցկացման ժամանակացույցերի քննարկման նպատակով: Նիստերը վարում էր Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:
Բացի ոլորտային աշխատանքային խմբերում ընդգրկված անդամներից, որոնց կազմում, ի դեպ, որոշակի փոփոխություներ կատարվեցին, հրավիրված էին նաև համայնքների ղեկավարներ: Նիստերի ընթացքում ներկայացվեց մարզային ծրագրի մշակման կարգը, կատարվեց իրավիճակի վերլուծություն: Համայնքների ղեկավարներին հանձնարարվեց հանգամանորեն վերլուծել համայնքներում առկա խնդիրները, դրանք ըստ առաջնահերթության ներկայացնել ոլորտային աշխատանքային խմբերի ուշադրությանը: Ենթակառուցվածների ոլորտային աշխատանքային խմբում ընդգրկված են նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի, «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնց ևս առաջարկվեց մանրամասն վերլուծություն կատարել համապատասխանաբար՝ գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման, բնակարանային տնտեսության, բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ և հանդես գալ առաջարկություններով: Կարևորվեց ծրագրային առաջարկությունների իրատեսական լինելը՝ հաշվի առնելով նախորդ ծրագրերի իրականացման դինամիկան, ոլորտների ուժեղ և թույլ կողմերը ու նաև այն, թե համայնքները որքան ներդրումներ կարող են կատարել ներկայացվող ծրագրերում:
-Մարզի ղեկավարի պահանջն է՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում արծարծվող հիմնախնդիրները պետք է համահունչ լինեն համայնքների քառամյա զարգացման ծրագրերին: Եթե տարաբնույթ խնդիրների լուծման համար համայնքներն ակնկալում են պետական աջակցություն, պետք է դրանք անպայմանորեն ընդգրկված լինեն մշակվող ծրագրում,- ասաց Ա. Ջանազյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24