Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանցկացվի «Լոռու մարզպետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը

17.04.2013

 Արդեն երկրորդ տարին է՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ անցկացվում է «Լոռու մարզպետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը:

Մրցաշարի տարածաշրջանային փուլն անցկացվել է ապրիլի 1-6-ը, որին մասնակցել է ավելի քան 30 թիմ: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվն զգալիորեն ավելացել է, ինչը ենթադրում է, որ աճել է նաև հետաքրքրությունը այս մարզաձևի նկատմամբ:   Նրանցից մարզային փուլին մասնակցելու իրավունք են ստացել  16-ը՝ մեկական թիմ տարածաշրջաններից և 11-ը՝ Վանաձորից: Մրցաշարին կմասնակցի նաև Լոռու մարզպետարանի թիմը:

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ մրցաշարի կազմկոմիտեի նիստը, որը վարում էր մարզի ղեկավարը: Նա նշեց, որ ֆուտզալի մրցաշարեր անցկացնելու ավանդույթի վերականգնումը նպատակ է հետապնդել հասարակության մեջ սերմանելու առողջ ապրելակերպի գաղափարը:

-Լոռին մարզական ավանդույթներ ունեցող մարզ է: Մեր խնդիրն է ոչ միայն պահպանել այդ ավանդույթներն, այլև զարգացնել ու խրախուսել,- ասաց նա: 

Կազմակերպչական մի շարք հարցեր քննարկելուց հետո կատարվեց նաև վիճակահանություն՝ ենթախմբերի կազմման և առաջնությունների օրերը որոշելու նպատակով:

 Հարկ է նշել, որ,  ըստ մրցաշարի անցկացման կանոնակարգի, կարևոր նախապայման է, որ թիմերում ընդգրկված չլինեն  պրոֆեսիոնալ խաղացողներ:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 20-26-ը: Առաջին երեք մրցանակային տեղերը գրաված թիմերը կարժանանան «Լոռու մարզպետի գավաթին», մեդալների և դրամական պարգևների, իսկ տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված մարզիկները՝ հատուկ մրցանակների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24