Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալագրեր հանձնեց «Արտէքսպոյի» մրցանակակիրներին

07.04.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 5-ին շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի»՝ «Արտէքսպոյի» և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված անհատներին, համայնքների  և կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նա կարևորեց մարզի մշակութային գործիչների, կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներին:

-Ձեր շնորհիվ մեր մարզն այս մրցույթ-փառատոնում ունեցավ լուրջ արդյունք, ինչը  հպարտանալու առիթ է տալիս բոլորիս և վերստին վկայում, որ Լոռին իր մշակութային ավանդույթներով լավագույններից է հանրապետությունում,- ասաց Ա. Նալբանդյանը: 

Նա գոհունակություն հայտնեց, որ մշակույթը ծաղկում է ապրում ոչ միայն քաղաքային,  այլև գյուղական համայնքներում:

-Կարևոր են նաև նոր մտահղացումները մշակութային ոլորտում: Պահպանելով ավանդական միջոցառումները՝  նոր ասելիքի, գաղափարների պահանջ ևս կա, և մենք պատրաստ ենք սատարելու յուրաքանչյուր ողջունելի նախաձեռնության,- ասաց Ա. Նալբանդյանը:

 Նա հաղորդակից դարձավ մշակութային գործիչներին հուզող խնդիրներին՝ պատրաստակամութուն հայտնելով աջակից լինել առկա հնարավորությունների սահմաններում: Մրցանակակիրներն իրենց հերթին, օգտվելով առիթից, երախտագիտություն հայտնեցին մարզի ղեկավարին՝ հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53