Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալագրեր՝ զոհված ազատամարտիկների մայրերին և այրիներին

06.04.2013

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն Ապրիլի 7-ի ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, շնորհավորեց Լոռու մարզի առողջապահական հիմնարկներում աշխատող, զոհված զինծառայողների մայրերին և այրիներին: Միջոցառման նախաձեռնությունը նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն ու առողջապահության բնագավառի աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միությանն էր:
Մարզային մասնաճյուղի նախագահ Լաուրա Հակոբյանը շնորհավորեց կանանց ՝ կարևորելով զոհված զինծառայողների մասնակցությունը պետականության կայացման, անկախության հաստատման գործում՝ մաղթելով նրանց երջանկություն անձնական կյանքում, հույս և հավատ ապագայի նկատմամբ:
Ա. Նալբանդյանը շնորհավորելով՝ կանանց պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած հարցում՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները մշտապես զոհված զինծառայողների ընտանիքների կողքին են և պատրաստակամ են կիսել նրանց խնդիրներն ու հոգսերը:
Մարզպետը ծաղկեփնջեր և դրամական պարգևներ հանձնեց Պետական և հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի բուժքույր Լյուդմիլա Շահնազարյանին, լաբորանտներ Կարինե Մակինյանին և Սուսաննա Թումանյանին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր Անահիտ Տիրացվյանին, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի տեղամասային բուժքույր Աստղիկ Ասուլյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24