Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սոցիալական խոցելիության նվազեցման միտումով

03.04.2013

«Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ այսօր Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի շնորհանդեսը:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Տարածքային կառավարման նախարարությունները:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների եւ նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը` հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելու եւ միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուսրների արդյունավետ կիրառման միջոցով:

«Ծրագիրը նպաստելու է սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմամբ սոցիալական կարիքների գնահատմանը, մասնավորապես, միգրացիայի ռիսկ ունեցող ընտանիքներում, որի շրջանակներում, համապատասխան աշխատանքի իրականցվելու միջոցով, պետք է փորձենք ՀՀ-ում ապահովել նրանց աշխատանքով` զբաղվածության եւ ալ տիպի ծրագրերի միջոցով»,- ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Մոտ 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են խթանելու միգրանտների եւ Սփյուռքի ֆինանսական ու մտավոր միջոցների արդյունավետ օգտագործմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24