Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով

01.04.2013

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում միջոցառում էր կազմակերպվել Ալավերդու մշակույթի պալատում: Միջոցառման նախաձեռնությունը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի և տեղի արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Քրիստինե Երիցյանինն էր: Նրա ջանքերով ֆրանսերեն լեզվի պրոպագանդման և տարածման նպատակով համաքաղաքային միջոցառումներ են կազմակերպվում արդեն մի քանի տարի շարունակ: Այս անգամ Ք. Երիցյանի նախաձեռնությանն աջակցություն էին ցուցաբերել Լոռու մարզպետարանը` հանձին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և «Լոռու դպրոց» հիմնադրամը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, ֆրանսիական «ԳՐԵՖ» կազմակերպության հայաստանյան խմբի ներկայացուցիչները, ովքեր արդեն երկրորդ տարին է՝ ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով մասնագետների վերապատրաստման դասընթացներ են իրականացնում Ալավերդում: Թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների, արհեստագործական ուսումնարանի, մշակույթի պալատի արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ տեսաֆիլմի և թատերականացված դրվագների միջոցով հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց Ֆրանսիայի պատմությունը, մշակույթը: Մասնակիցները հանդես եկան ֆրանսիական երգերի, պարերի կատարումներով:
Միջոցառումն ընդունվեց ջերմ ծափողջույններով: Ք. Երիցյանն իր երախտագիտությունը հայտնեց միջոցառման աջակիցներին` Լոռու մարզպետարանին` ֆինանսական, և Ալավերդու քաղաքապետարանին` կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար: «ԳՐԵՖ» կազմակերպության հայաստանյան խմբի ղեկավար Ժակլին Լեժեն շնորհակալություն հայտնեց և կարևորեց Ք. Երիցյանի ջանքերը՝ պատանիներին, երիտասարդներին ֆրանսերեն լեզվին և ֆրանսիական մշակույթին հաղորդակից դարձնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22