Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոչ մի պատճառաբանություն՝ հարկերի հավաքագրման առումով

25.02.2013

Փետրվարի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը:
Ֆինանսական և սոցիալ--տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց փետրվարի 22-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման գծով առկա իրավիճակը: Նրա տեղեկացմամբ` հավաքագրվել է 64 մլն 800 հազար դրամ սեփական եկամուտ (կազմում է նախորդ տարվա 60,8 տոկոսը), գույքահարկը` 24 մլն 500 հազար դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրվել է ընդամենը 89,9 տոկոս): Հողի հարկը` 12 մլն 500 հազար (նախորդ տարվա 45 տոկոսը):
-Հարկերի հավաքագրման առումով այլևս որևէ պատճառաբանություն չի ընդունվելու,- ասաց մարզպետը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ չորրորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների մի մասն սկսված է և ընթանում է բնականոն հունով: Շինկազմակերպությունները կֆինանսավորվեն արդեն մարտի 15-ից: Այսուամենայնիվ, Ա. Նալբանդյանը հանձնարարեց զգուշացնել շինկազմակերպությունների ղեկավարներին` աշխատավարձի պարտքեր չկուտակել:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից հայտավորված 2000 տոննա ազոտական պարարտանյութի գումարից 240 մլն դրամի դիմաց հավաքվել է 87 մլն. 750 հազար դրամ: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա առայժմ գումարները հավաքվել են 17 համայնքներից` շուրջ 54 մլն 500 հազար դրամի չափով: Դիզվառելիքի բաշխման գործընթացն արդեն սկսված է: Մարզպետը հանձնարարեց հետևողական լինել, որպեսզի բաշխումն իրականացվի պատշաճ մակարդակով:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը ներկայացրեց դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի ընթացքը:
- Օլիմպիադաները պետք է անցկացվեն բացարձակ անաչառության սկզբունքով,- ասաց Ա. Նալբանդյանը` հորդորելով խստորեն վերահսկել գործընթացը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23