Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին լրագրողները

27.12.2012

Լոռու մարզպետարանում ամփոփվեց 2012թ. լրագրողական լավագույն հրապարակումների համար սահմանված մրցույթի արդյունքները, եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորագեր եւ պարգեւներ հանձնեց մրցույթում հաղթող ճանաչված լրագրողներին։
Ի դեպ, մրցույթն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ, մրցանակները տրվեցին երեք՝ «Մարզի պատմամշակութային արժեքների պահպանման ու զարգացման, շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրների լուսաբանում», «Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համակողմանի լուսաբանում» եւ «Լոռու մարզի սոցիալ—տնտեսական հիմնախնդիրներին նվիրված վերլուծական հոդվածներ» անվանակարգերում։
Շնորհավորելով հաղթողներին, մարզպետը գոհունակություն հայտնեց մարզային լրատվամիջոցների աշխատակիցներին այն բանի համար, որ նրանք արագ արձագանքում են յուրաքանչյուր խնդրի, վեր են հանում այս կամ այն թերությունը, ապա ավելացրեց. «Մենք կողմ ենք առողջ քննադատությանը, եթե անգամ առնչվում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, խնդրում եմ լրագրողներին առավել ակտիվություն ցուցաբերել՝ օգնելով մեզ պայքարելու արատավոր երեւույթների դեմ»։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59