Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի խորհրդակցությունում

17.12.2012


Ֆրանսիայի ՊԱԿԱ մարզ կատարած աշխատանքային այցից հետո դեկտեմբերի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նշեց, որ այցը բավականին արդյունավետ է եղել, երկու մարզերի միջև կնքվել է հուշագիր: Համագործակցություն կհաստատվի հատկապես անասնապահության զարգացման ուղղությամբ:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Դեկտեմբերի 14-ի դրությամբ հավաքագրվել է 62 մլն 700 դրամ սեփական եկամուտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընդամենը 31,7 տոկոսն է կազմում, Սփոփիչ չեն նաև գույքահարկի և հողի հարկի հավաքագրման ցուցանիշները: Մարզպետը հանձնարարեց մնացած կարճ ժամանակամիջոցում շտկել իրավիճակը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց պետբյուջեից ֆինանսավորվող երրորդ և չորրորդ հրատապ ծրագրերի ընթացքը: Երրորդ հրատապ ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ: Չորրորդ հրատապ ծրագրով մի շարք օբյեկտներում շինաշխատանքներ են իրականացվել, սակայն դրանք առայժմ դադարեցվել են և կշարունակվեն բարենպաստ եղանակային պայմանների դեպքում:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց աղետի հետևանքով բնակարան կորցրած` մեկ սենյականոց բնակարանների պահանջարկ ունեցող ընտանիքների հրամանագրման գործընթացը: Նրա տեղեկացմամբ` մինչ օրս հրամանագրված է 256 ընտանիք: Հարկ է հիշեցնել, որ ՀՀ Կառավարության որոշմամբ մեկ սենյականոցի պահանջարկ ունեցող ընտանիքներից յուրաքանչյուրին կտրվի 3 մլն դրամ:
Մարզպետն անդրադարձավ նաև ամանորյա միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 17:24:14