Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌԵՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

26.10.2012

 Օրերս Երևանում առաջին անգամ անցկացվեց Խուլերի ՀՀ մարզական ընտանիքների <<Ուրախ մեկնարկներ>> մրցաշարը, որին մասանակցություն ունեցան Երևանի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզական ընտանիքները: Յուրաքանչյուր թիմում հանդես էին գալիս երեքական անձ, հիմնականում ծնողներ և երեխաներից մեկը: Վանաձորը՝ ի դեմս Լոռու մարզի, ներկայացնում էին Սերոբյանների, Վարդանյանների, Քամալյանների և Ստեփանյանների ընտանիքները: Տարաբնույթ մարզական ուրախ մրցելույթները աշխուժություն էին առաջացրել <<Հայաստանի խուլերի միավորում>> ՀԿ-ի մշակույթի և սպորտի պալատում:

Անզիջում մրցավեճն ավարտվեց վանաձորցի <<Հայաստանի խուլերի միավորում>> ՀԿ-ի Լոռու մասնաճյուղի նախագահ Գագիկ Սերոբյանի ընտանիքի հաղթանակով: ՀՀ մշակույթի և սպորտի փոխնախարար Խ.Ասրյանի կողմից տրված հավաստագիրը՝ հաղթողի մասին փաստում է, որ թիմային մրցելույթներում ևս լոռեցիները ավելի հաջողակ են /հիշենք ՀՀ ֆուտզալի առաջնությունում փոխչեմպիոնական նվաճումը/:

Ավելացնենք, որ միանգամայն սպասելի էր Սերոբյանների հաղթանակը, քանի որ մարզական հաջողություններով այս ընտանիքի անդամները հպարտանալու շատ բան ունեն. մեծահասակների ըմբշամարտի ՀՀ նախկին չեմպիոն Գագիկ Սերոբյան, պատանիների ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի արծաթե մեդալակիր 16-ամյա Սենիկ Սերոբյան, իսկ տանտիկնոջը՝ Արաքսյա Միրզախանյանին միայն մնում էր սրբագրել այս հաղթանակը:

Հաջորդ տարի Խուլերի ՀՀ մարզական ընտանիքների <<Ուրախ մեկնարկների>> երկրորդ մրցաշարը կանցկացվի Գյումրիում, իսկ 2014թ. այն կհյուրընկալվի Վանաձորում:

Սրտանց շնորհավորում ենք Սերոբյանների ընտանիքին, ցանկանում լավագույն ձեռքբերումներ և հետագա նվաճումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-19 11:37:32