Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում էր Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը

23.10.2012

Հոկտեմբերի 23-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր համատեղ դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը: Լոռու մարզպետարանի իր աշխատասենյակում նրան ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզպետը տիկին Լիչին ներկայացրեց մարզի կառուցվածքը, տարածաշրջանների առանձնահատկությունները, տնտեսական իրավիճակը, զարգացման հեռանկարները: Լոռու մարզը մինչ աղետաբեր երկրաշարժը և Խորհրդային միության փլուզումը հայտնի է եղել իբրև արդյունաբերական մարզ: Այժմ մարզում գործում են մի շարք հիմնարկ ձեռնարկություններ: Օրինակ՝ Թումանյանի տարածաշրջանում զարգացած է հանքարդյունաբերությունը, լեռնամետալուրգիան, Ստեփանավանում գործում է Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան և այլն: Իհարկե, այս առումով ծագում են բնապահպանական լուրջ խնդիրներ, որոնք ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Գործարկման փուլում է Վանաձորի քիմգործարանը, որն առաջիկայում պարարտանյութ կմատակարարի մարզի գյուղատնտեսներին:
-ՀՀ Կառավարությունը վերջին տարիներին լուրջ ուշադրություն է դարձնում հատկապես գյուղատնտեսության զարգացմանը և մեծ ներդրումներ է կատարում ոլորտը զարգացնելու համար, քանի որ արտագաղթի հետ կապված` գյուղնշանակության հողերի զգալի մասը չէր մշակվում,- ասաց Ա. Նալբանդյանը` որպես մարզի սոցիալ տնտեսական զարգացման կարևոր ոլորտ համարելով նաև զբոսաշրջության զարգացումը: Նա դեսպանին առաջարկեց ծանոթանալ մարզի պատմամշակութային արժեք ունեցող հուշարձաններին, որոնք աչքի են ըևնկնւմ իրենց գեղեցկությամբ և խորհրդավորությամբ:
Մարզպետն անդրադարձավ նաև մարզի կառավարման իր մոտեցումներին: Այն, ըստ նրա, մասնակցային կառավարման մեթոդով է իրականացվում: Նույն մեթոդը խորհուրդ է տրվում համայնքի ղեկավարներին: Նոր մոտեցումները տալիս են իրենց ցանկալի արդյունքը: Ասվածի վկայությունն է վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք անցկացվել են անաչառ, պարզ ու թափանցիկ:
Մարզպետն անդրադարձավ նաև ավագանու ինստիտուտին. նշելով, որ եթե այն կայացած է քաղաքային համայնքներում, ապա նույնը չի կարելի ասել գյուղական համայնքների մասին: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
Տիկին Լիչը հետաքրքրվեց մարզպետերի մոտեցումներով մարզի կառավարման հարցում, զարգացմանն ուղղված նրանց քայլերին: Բրիտանական կողմին հետաքրքրում էր նաև գործարարության զարգացման հնարավորությունները, քանի որ իրենց կառավարության կողմից հրահանգ են ստացել ուսումնասիրել բիզնեսի զարգացման ուղղությունները, որպեսզի բրիտանցի գործարարները ներդրումներ անելու հնարավորություններ ունենան Հայաստանում:
Արթուր Նալբանդյանը հուշանվեր հանձնեց դեսպանին` պատրաստակամություն հայտնելով համագործակցել ցանկացած հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59