Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կիրականացվի լուրջ կադրային քաղաքականություն

13.08.2012

 Օգոստոսի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

 Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները  օգոստոսի 20-ի դրությամբ՝ նշելով, որ նախորդ շաբաթվա նկատմամբ առանձնակի դրական տեղաշարժ չկա: Մարզպետն իր անհանգստությունը հայտնեց այս առիթով՝ ևս մեկ անգամ հանձնարարելով հետևողական լինել հարցի առնչությամբ:

 Քաղաքաշինության վարչության ճարտարաշինարարական բաժնի պետ Վալերի Անտոնյանը տեղեկացրեց, որ կապիտալ շինարարական աշխատանքները մարզում  ընթանում  են  բնականոն հունով, պետբյուջեից ֆինանսավորվող երկրորդ հրատապ ծրագրի աշխատանքները հիմնականում ավարտված կարելի է համարել: Երրորդ հրատապ ծրագրի մի մասը նախատեսվում է ավարտին հասցնել արդեն այս տարվա սեպտեմբերի երկրորդ շաբաթում, մյուսները՝ առավել ծավալունները՝ մինչև դեկտեմբեր: Անդրադարձ կատարվեց «Գլենդել Հիլզ»  ընկերության կողմից իրականացվող շինաշխատանքներին: Օգոստոսի 18-ին ՀՀ Լոռու մարզպետարանում քաղաքաշինության նախարարի մասնակցությամբ անցկացված  երկրաշարժի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում շահառու համայնքների ղեկավարները դժգոհություն են արտահայտել աշխատանքների դանդաղ ընթացքից: Այս առիթով մարզպետն առաջարկեց մեկ անգամ ևս հրավիրել նախարարին և նրա մասնակցությամբ քննարկել այս հարցը՝ փորձելով իրատեսական լուծում տալ:

 Ա. Նալբանդյանը  ներկայացրեց իր դիտարկումները գյուղական համայնքներում իրականացվող ջրամատակարարման և գործող մանկապարտեզների վերաբերյալ: Պետությունը հսկայական գումարներ է ծախսում ջրամատակարարման համակարգեր և ջրամբարներ կառուցելու համարմինչդեռ  գյուղական համայնքների գերակշիռ մասում ջրամատակարարման համար բնակիչներից վարձավճարներ չեն  գանձվում, բնականաբար միջոցներ  չի  ներդրվում ջրամատակարարման համակարգի  պահպանության ու նորմալ շահագործման  համար: -Մեր  օրերում  ջուրն ապրանք է, և ինչպես  քաղաքներում, այնպես  էլ գյուղերում ստացված  ապրանքի համար  պետք  է  վճարել,-ասաց մարզպետը, հանձնարարելով հարցը լուրջ ուշադրության արժանացնել:

 Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա որոշ համայքներ, ունենալով սուղ ֆինանսական միջոցներ, թույլ  են տալիս  չհիմնավորված շռայլություն, վարձավճարներ չեն գանձում մանկապարտեզ հաճախող երեխաներից, թեև նմանատիպ մոտեցում կարելի է ցուցաբերել, թերևս,միայն սոցիալապես անապահով  ընտանիքների երեխաների նկատմամբ:

-Համայքների ղեկավարները հատկապես ՏԻՄ ընտրությունների նախաշեմին փորձում են հարաբերությունները չփչացնել բնակիչների հետ, մինչդեռ պարտավոր են հոգ  տանել սեփական  համայնքի  ֆինանսական  միջոցների նպատակային օգտագործման համար,- ասաց մարզպետը:

 Օրեր առաջ Ա. Նալբանդյանն աշխատանքային այցով Արևաշող համայնքում էր, որտեղ այցելեց նաև առողջության առաջնային պահպանման կենտրոն: Վերջինս վերանորոգվել է 3 տարի առաջ, բարվոք վիճակում էր, ջեռուցման համակարգ էր տեղադրված, թեև

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:30:33