Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌՈՒՑՔԱԺՈՂՈՎԸ
10.07.2012
Հուլիսի 10-ին մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողների հետ հերթական աշխատանքային թռուցքաժողովը:
Աշխատակազմի ղեկավար Ա.Մանուկյանը ներկայացրեց կատարողականի գնահատականների ամփոփման արդյունքները, նշելով, որ դրանք, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են: Մարզպետը նկատեց, որ այդ գործում անհրաժեշտ է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերել, գնահատել կոնկրետ աշխատանքը, ոչ թե անհատին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց հարկերի հավաքագրման կիսամյակային ցուցանիշների մասին, նշեց, որ Տաշիրի տարածաշրջանի ցուցանիշները բավարար չեն: Մարզպետ Ա. Նալբանդյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին՝ հարկերի հավաքագրման գործը անթերի կատարելու համար: Միաժամանակ, մարզպետը կարևորեց համայնքային ընտրությունների ժամանակահատվածում համայնքներիի ֆինանսական իրավիճակի նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը ներկայացրեց կապիտալ շինարարական աշխատանքների 2-րդ փուլի ավարտական աշխատանքների ամփոփումը: Մարզպետի խորհրդական Լ.Ասլանյանը զեկուցեց «Գլենդել-Հիլզ» ծրագրով մարզի համայնքներում կատարվող բնակարանաշինության ընթացքի մասին: Ա. Նալբանդյանը հայտնեց, որ ընթացիկ շաբաթում նախատեսվում է քաղաքաշինության նորանշանակ նախարարի այցը լոռու մարզ և առկա խնդիրները քննարկման կդրվեն այդ այցելության ժամանակ
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյանը տեղեկացրեց, որ մարզում սկսվել է ցորենի և գարու հունձը, Տաշիրի տարածաշրգանում կարկուտը զգալի վնասներ է հասցրել :
Քննարկվեցին նաև առաջիկայում մարզի պատվիրակության Բելառուս և ԼՂՀ այցելությունների և այլ օրախնդիր հարցեր: