Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը Լոռու մարզում

03.07.2012

Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր եղան Լոռու մարզում: Սպիտակ քաղզաքում նրանց դիմավորեցին քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերը այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ համերգ:
Հանդես եկան Ռումինիայի Բուխարեստ քաղաքի հայկական միության «Վարդավառ» պարախումբը, Իրանի Սպահան քաղաքի «Արարատ» մշակութային միության «Կռունկ» համույթը, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի «Նաիրի» պարախումբը, Վրաստանի Ախալքալաքի շրջանի մշակույթի կենտրոնի «Վաչյան» համույթը: Համերգը վարում էր Վանաձորի «Մաշտոց» հանդեսի խմբագիր, դերասան Իվան Անտոնյանը: Համերգն անցավ Վանաձորի ոգևորված հանդիսատեսի ջերմ ծափողջույնների ուղեկցությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, մասնավորապես՝ նախարար Հրանուշ Հակոբյանին, սփյուռքից ժամանած պարախմբերին և նրանց ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր Վանաձորի արվեստասեր հասարակությանը հնարավորություն ընձեռեցին նորովի հաղորդակցվել հայ պարարվեստի ոգեղեն զորությանը: Արսեն Դարբինյանը պարախմբերին հանձնեց Լոռու մարզպետարանի շնորհակալագրեր:
Ներկաներին և հյուրերին ողջունեց նաև դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը:
Վանաձորում կայացած համերգը վկայեց, որ հայապահպանությունը, հայ պարարվեստը սփյուռքում հուսալի ձեռքերում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13