Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ

20.06.2012


Հարգելի բուժաշխատողներ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:

Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ ՀՀ կառավարության կողմից առողջապահության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումները հետևողականորեն իրականացվում են նաև Լոռու մարզում: Շարք են մտնում, վերազինվում են առողջապահական նոր հիմնարկներ, էլ ավելի խորքային են դարձել ազգաբնակչության բուժզննման և ապաքինման գործընթացները:
Առողջապահության ոլորտում մենք հմուտ, նվիրված մասնագետներ շատ ունենք: Նրանց նվիրումն աննկատ չի մնում ոչ հանրության և ոչ էլ իշխանությունների կողմից: Մենք ոչ միայն գնահատում ենք նրանց, այլև մեծապես հարգում և ընդունում ենք որպես թանկագին հարազատի, քանզի նրանց վարքն ու գործունեությունը այդպիսի պատասխանի են արժանի:
Այս բոլորի հետ, ցավոք, մեզանում դեռևս լիովին արմատախիլ չեն արված առանձին այնպիսի երևույթներ, որոնք ստվերում են ողջ համակարգի գործունեությունը: Տոնի առիթով, թերևս, անհարկի է կոնկրետ փաստեր հիշատակելը, միայն կուզեի առանձնակի շեշտել, որ ամեն մի բացասական երևույթ անհետաձգելիորեն ունի և կունենա իր անաչառ գնահատականը: Մենք պարտավոր ենք Լոռու առողջապահությունը դարձնել անթերի և օրինակելի:
Կրկին շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնը, մաղթում քաջառողջություն և աշխատանքային հաջողություններ:

 

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Լոռու մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23